Ինչպես ազատվել շատ գումար ծախսելու սովորությունից
Advertisement 1000 x 90

Ինչպես ազատվել շատ գումար ծախսելու սովորությունից

Մեզնից շատերը չգիտեն, թե ինչպես կարելի է ազատվել վնասակար սովորություններից՝  ավելորդ ժամանակ ու գումար չվատնելու եւ առողջությունը պահպանելու համար։ Կան մարդիկ, ովքեր գումար ծախսելու հակում ունեն. խոսքը նրանց մասին չէ, ովքեր անտեղի պարտքեր են կուտակում, այլ այն մարդկանց, ովքեր խանութ են գնում, սակայն մշտապես գնում են իրեր, որոնք այնքան էլ անհրաժեշտ չեն տվյալ պահին։ Ահա հենց նման մարդկանց համար էլ առաջարկում ենք հինգ եղանակ, թե ինչպես կարելի է ազատվել այդ վնասակար սովորությունից։

  1. Միշտ առձեռն գումար ծախսեք

Երբ ամեն անգամ տուն վերադառնալիս նկատում եք, որ ավելորդ իրեր եք գնել, հետեւաբար մեծ գումար ծախսել, ապա դադարեք օգտվել պլաստիկ քարտերից։ Որոշակի քանակությամբ գումար վերցրեք խանութ գնալուց առաջ (այնքան, ինչքան բավարարում է նախատեսված գնումներն անելու համար), եւ դուք ավելի ճշգրիտ կիմանաք, թե որքան գումար եք ծախսում։

  1. Ցուցակ կազմեք

Կազմեք ցուցակ, որտեղ ներառված կլինեն առաջին անհրաժեշտության իրերը։ Երբեք մի գնացեք խանութ առանց նախօրոք մտածելու, թե ինչ է ձեզ անհրաժեշտ, այլապես ավելորդ գումար ծախսելու «վտանգ» կա։  Ցուցակի բացակայությունը կարող է անգամ հանգեցնել նրան, որ դուք չգնենք այն, ինչ իրականում ձեզ շատ ավելի անհրաժեշտ էր եւ գումարը ծախսեք երկրորդական իրեր գնելու համար։ Հետեւաբար, ցուցակ կազմելը կարող է մեծ օգնություն լինել այս հարցում։

  1. Սովորեք «առանց գնումների օրեր» անցկացնել

Հիանալի միջոց ձեր ծախսերը կրճատելու համար։ Օրինակ, հանգստյան օրերին, երբ սովորաբար գնում եք սրճարան, կինոթատրոն կամ խանութներ, փորձեք գումար չծախսել. սա կարող է մարտահրավեր լինել ձեզ համար։ Տարբերակներից մյուսի դեպքում կարելի է տանից դուրս գալ կամ աշխատանքի գնալ՝ դրամապանակը թողնելով տանը։

  1. Հատեւեք եւ հաշվեք ձեր ծախսերը

Մի քանի շաբաթ փորձեք գրառել եւ հաշվել, թե ինչքան գումար եք ծախսում։ Գրեք թե որտեղից, երբ եւ ինչ եք գնել, եւ ինչքան գումար եք ծախսել։ Սա հիանալի մեթոդ է հետեւել ձեզ եւ հասկակալ, թե հատկապես ինչի համար եք գումար ծախսում։ Միգուցե հանկարծ անակնկալ կերպով նկատեք, որ անիմաստ գումարներ եք վատնել այս կամ այն հարցում, ինչն այլեւս չի կրկնվի հաջորդ անգամ, քանի որ դուք արդեն ստիպված կլինեն մի լավ մտածել։

  1. Խուսափեք որոշ խանութներից

Յուրաքանչյուր ունի իր սիրելի խանութները, որտեղ էլ հիմնականում ծախսում է իր գումարները։ Սակայն եթե ցանկանում եք գումար խնայել, ապա մոռացեք նման խանութների մասին եւ որոշ ժամանակ մի գնացեք այնտեղ։

news.am