Հանրությանը սերիալներից ու տարբեր նախագծերից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով դասական ու հմայիչ կերպարում։
Իր միկրոբոլոգում հրապարակված կադրում Անատին կրում է սեւ հագուստ․ համարձակ դեկոլտեով բլուզ, տաբատ, բաճկոն։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, ընդգծված ու արտահայտիչ շպարով է։ Հրապարակումը նա չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Տիկնիկ»։