Ո՞ր մթերքն է արագ նվազեցնում արյան մեջ շաքարի մակարդակը
Advertisement 1000 x 90

Ո՞ր մթերքն է արագ նվազեցնում արյան մեջ շաքարի մակարդակը

Ամբողջահատիկ գարին արագորեն նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը եւ կարեւոր դեր է խաղում 2-րդ տեսակի շաքարախտի վերահսկման գործում:

Food for Health Science գիտական ​​կենտրոնի (Շվեդիա) դոցենտ Էն Նիլսոնի խոսքով՝ այն հարուստ է սննդային մանրաթելերով, ինչը թույլ է տալիս այն դանդաղ մարսել: Մագնեզիումի բարձր մակարդակի համադրությամբ  ամբողջահատիկ գարին համարվում է անհավանական առողջարար մթերք շաքարախտով հիվանդների համար։

Մասնագետները նշում են, որ գարին ոչ միայն օգնում է վերահսկել ախորժակը, այլեւ բարելավում է աղիքների առողջությունը, նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը եւ նվազեցնում սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

Գարու մեջ ածխաջրերը կլանվում են եւ աստիճանաբար վերածվում գլյուկոզայի արյան մեջ, որն օգնում է պահպանել էներգիան եւ բջջային ֆունկցիան՝ առանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակի արագ բարձրացման:

Մասնագետների հետազոտությունը ցույց է տվել, որ գարին կարող է արագորեն բարելավել մարդկանց առողջությունը՝ նվազեցնելով արյան մեջ շաքարի մակարդակը եւ նույնիսկ նվազեցնելով շաքարախտի զարգացման ռիսկը:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գարու մեջ առկա սննդային մանրաթելերի խառնուրդը նաեւ օգնում է նվազեցնել ախորժակը եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:

news.am