Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում հանդիպել է ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Շոն Փենին։
«Ռեժիսորը հատուկ Կիեւ է եկել՝ արձանագրելու իրադարձությունները, որոնք հիմա կատարվում են Ուկրաինայում եւ աշխարհին պատմելու մեր երկիր Ռուսաստանի ներխուժման մասին իրականությունը։ Շոն Փենը նրանց շարքում է, ովքեր այսօր աջակցում են Ուկարիանային։ Մեր երկիրը շնորհակալ է նրան տղամարդկություն եւ ազնվություն ցուցաբերելու համար»,- ասված է ուկրաինական կառավարության հայտարարության մեջ։
2021թ․-ի նոյեմբերին Փենը մեկնել էր Ուկրաինա՝ նյութ հավաքելով վավերագրական ֆիլմի համար։
Շոն Փենը երկու «Օսկար» մրցանակ է ստացել «Հարվի Մալիք» (2008) եւ «Առեղծվածային գետ» (2003) ֆիլմերում գլխավոր դերերի համար։