Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ լուքը։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Իվետան ջինսե տաբատ է կրում, որը համադրել է համարձակ բոդիի ու սեւ պիջակի հետ։ Երգչուհին արձակել է մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝արեւային ակնոց, պայուսակ, գոտի։ «Այսօր գործնական հանդիպումների օր է»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։