Անմեղ կինը 13 օր բանտում է անցկացրել իր անվան պատճառով
Advertisement 1000 x 90

Անմեղ կինը 13 օր բանտում է անցկացրել իր անվան պատճառով

Կալիֆորնիայի Լոս Անջելեսի անմեղ բնակչուհին 13 օր անցկացրել է ճաղերի հետևում, քանի որ ոստիկանությունը նրան շփոթել է իր անվանակցի հետ։ Այս մասին հայտնում է Yahoo-ն։

Բեթանի Կ. Ֆարբերն ասում է, որ իր խնդիրներն սկսվել են ապրիլին, երբ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում սպասում էր դեպի մեքսիկական Պուերտո Էսկոնդիդո քաղաք թռիչքին:

Ամերիկուհուն ուղեկցել են անձնակազմի սենյակ՝ տրանսպորտի անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ միասին։ Այնտեղ կինը մոտ երկու ժամ սպասել է և բաց է թողել իր թռիչքը, մինչև նրան հայտնել են, որ Տեխաս նահանգում իր անունով ձերբակալության հրաման է տրվել։ Ոստիկանությունը ձերբակալել է Ֆարբերին՝ առանց նրա ինքնությունը ճշտելու կամ նրա վարորդական իրավունքին և այլ փաստաթղթերին նայելու։ Նրան տեղավորել են կանանց բանտում։

Բանտից դուրս գալուց հետո ամերիկուհին դատական ​​հայց է ներկայացրել Լոս Անջելեսի ոստիկանության, Լոս Անջելեսի օդանավակայանի ոստիկանության դեմ։ Ֆարբերը մեղադրել է նրանց անփութության և իրեն բարոյական վնաս պատճառելու մեջ։

Հայցում նշվում է, որ Բեթանի Ֆարբերի և հետախուզման մեջ գտնվող նրա անվանակցի լուսանկարներին մեկ անգամ նայելը բավական կլինի՝ իմանալու, որ սխալ մարդ է ձերբակալվել։ Ամերիկուհին նշել է, որ բանտում գտնվելու ընթացքում իր 90-ամյա տատիկն այնքան է տառապել, որ ազատվելուց անմիջապես հետո մահացել է։ Կինը դատարանից խնդրում է իրեն դրամական փոխհատուցում տալ։