Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել ինստագրամյան էջում, որում պատկերված է Ավետ Բարսեղյանի հետ։
«Ավետը, երբ քաղաքում է, ես գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի.., երբ քաղաքում է՝ տունս ասես լցվի…
Երբեք չենք պայմանավորվում ինչ ենք հագնելու, ու միշտ նույն երանգների մեջ ենք)) մի քանի դար ուշացած մեր ոճով ու անբուժելի լավատեսությամբ…
Քաղաքը մարդկանցով է ապրում միայն, նրանք են արյունատար անոթն էլ, արյունն էլ…
Իմ Ավետը շատ Երևան է…
շատ իսկական է ու
շատ կարևոր …
չէ, ծնունդը չի էսօր)
ոչ էլ հատուկ առիթ կա…
ուղղակի՝ իմ Ավետն է՝ կանաչով պատված)», – գրել է Նազենի Հովհաննիսյանը՝ նշելով Ավետ Բարսեղյանին։