Պարուհի Սոֆի Դեւոյանը նոր հոլովակ է հրապարակել, որում նա գտնվում է Գեղարդում։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սոֆին ձմեռային հանդերձանքով է։ Նա կրում է սեւ փքաբաճկոն։ Սոֆիի մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ «Այսքան փորձություններից հետո ուզում ես հողի ամեն մի հատիկը սեղմել քեզ, որ դա էլ ձեռքիցդ չտանեն», – հրապարակումը մակագրել է նա։