Դերասանուհի Ժաննա Վելիցյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի եւ վանդակավոր բլուզի հետ։ Ժաննան արձակել է մազերն ու բնական դիմահարդարում ընտրել։ «Բարի լույս»,- մեկնաբանությունների հատվածում գրել է նա։