ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը վերջապես կանի այն, ինչի մասին դուք վաղուց երազում էիք: Սակայն մի շտապեք ուրախանալ: Հավանականությունը շատ մեծ է, որ դուք հանգամանքների բերումով բաց կթողեք այդ կարեւոր իրադարձությունը: Ուստի, փորձեք որքան հնարավոր է երկար մնալ ձեր սիրելիի կողքին:
ՑՈՒԼԵՐ
Այսօր կարող եք թույլ լինել եւ փարվել ձեր սիրելի անձնավորությանը: Կարող եք անգամ արտասվել, եթե նման ցանկություն ունենաք: Ձեր ընտրյալը հաստատ կհասկանա ձեզ եւ կանի հնարավոր ամեն ինչ՝ ձեզ աջակցելու եւ ջերմացնելու համար:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորության համար շատ դժվար կլինի հասկանալ, թե ով է ավելի ճիշտ, իսկ ով՝ մեղավոր: Սակայն ձեզ համար ամեն ինչ շատ ակնհայտ կլինի: Արեք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կարողանաք ընդհանուր հայտարարի գալ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր պետք է ուշադրություն դարձնեք հակառակ սեռի ներկայացուցիչներին, հատկապես նրան, ով շատ հարազատ է ձեզ: Հենց նա կարող է մեծ դեր ու տեղ ունենալ ձեր կյանքում: Կարեւոր է, իսկապես զգալ, թե ում է ցանկանում իր կողքին տեսնել ձեր հոգին:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ինչ-որ կարեւոր կորուստ եք ունենալու: Մի տխրեք եւ մի կորցրեք ձեր հույսը: Շուտով մեծ փոփոխություններ են սպասվում ձեզ: Ամեն ինչ միանգամից եւ հանկարծակի կստացվի:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր հարկավոր է թարմացնել ձեր սիրելի անձնավորության հիշողությունը: Եվ այս հարցում ձեզ օգնության կհասնեն մանրուքները: Եթե ճիշտ ժամանակին հիշեք դրանց մասին, ապա ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Փորձեք հիշել ձեզ կապող եւ հարաբերությունները ամրացնող ամեն ինչ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Նոր ծանոթությունների օր չէ: Ձեզ միայն անհաջողություններ են սպասվում: Այսօր ձեր սիրելի անձնավորությունը շատ խանդոտ կլինի եւ ձեզ կմեղադրի իրեն անուշադրության մատնելու եւ անտարբեր լինելու մեջ: Ամբողջ օրվա ընթացքում ստիպված եք լինելու ապացուցել ձեր մեծ սերը:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը շատ անտարբեր կլինի կատարվող ամեն ինչին: Դուք դժվար թե մեղավոր լինեք այդ հարցում, բայց պետք է հաշվի առնել որոշ մանրուքներ: Միգուցե դուք էլ ձեր մեղքի չափաբաժինն ունեք նրա տխուր տրամադրության մեջ: Փորձեք ամեն ինչ հասկանալ:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ամբողջ օրը հեռախոսով խոսելու եք: Այսօր բոլորը ձեր խորհրդի, ուշադրության, կարեկցանքի, ձեզ հետ շփման կարիքն են ունենալու: Փորձեք հասկանալ եւ մտնել նրանց դրության մեջ: Մի փնթփնթացեք եւ կոպիտ մի պատասխանեք նրանց, նույնիսկ եթե շատ եք ցանկանում ազատվել նրանցից: Կգա ժամանակ, որ նրանք էլ ձեզ կօգնեն:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այծեղջյուրների համար օրը բարենպաստ կլինի գնումներ կատարելու համար: Թարմացրեք ձեր զգեստապահարանը, նոր հագուստներ եւ կոշիկներ գնեք ձեզ եւ Նրա համար: Դա միանգամից կբարձրացնի երկուսիդ տրամադրությունը եւ հաճելի ժամանակ կանցկացնեք:
ՋՐՀՈՍՆԵՐ
Մի շտապեք խոստումներ տալ: Հետո շատ դժվար է լինելու կատարել այն, քանի որ այլեւս ցանկություն չեք ունենալու: Ինքներդ եք հասկանում, թե դա ինչպես կարող է ազդել ձեր հարաբերությունների վրա: Իսկ եթե փորձում են ձեզանից խոստումներ կորզել, ժպտացեք եւ ասեք «ոչ»:
ՁԿՆԵՐ
Թվում է՝ սկսել եք կարծրատիպերով մտածել: Եթե ծաղիկներ, ուրեմն՝ վարդեր, եթե կոնֆետ, ուրեմն՝ շոկոլադ, եթե հանդիպում, ուրեմն՝ բարձրակրունկներով եւ փողկապով: Սակայն չէ որ վարդերն ու շոկոլադը կարելի է փոխարինել նարգիզներով եւ մարմելադներով, իսկ բարձրակրունկների փոխարեն՝ սպորտային կոշիկներ եւ սվիտեր: Նախապատվությունը տվեք հարմարավետությանը: