Այն, ինչ այսօր տեղի է ունենաում հայաստանյան բանկերում ու փոխարժեքի փոխանակման կետերում, մի կողմից բնական արձագանք է աշխարհում տեղի ունեցող տնտեսական իրողություններին, մյուս կողմից էլ ունի նաև որոշակի սպեկուլյատիվ բնույթ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծելով ռուբլու փոխարժեքի վերջին օրերի ցուցանիշները, նման տեսակետ հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանը։
«Մի կողմից հասարակության մոտ առաջանում են խուճապային տրամադրություններ` օր առաջ ձերբազատվելու ժամ առ ժամ իր արժեքը կորցնող ռեսուրսից, բայց մյուս կողմից էլ վաճառքի գները բանկերը բարձր մկարդակի վրա են պահում, եթե չասենք, որ երեկվա համեմատ վաճառքի գները նույնիսկ որոշակի աճ են գրանցել։ Սա, կարծում եմ, չի կարող այլ բան հուշել, քան որոշակի սպեկուլյատիվ գործարքների մասին»,– ասաց նա։
Փորձագետի դիտարկմամբ` փոխարժեքի ցանկացած տատանում մի կողմից ռիսկ է պարունակում, մյուս կողմից` շահույթ ստանալու հնարավորություն, ինչն էլ երբեմն սպեկուլյացիաների առթի է դառնում։
Ինչ վերաբերում է բանկերի կողմից սահմանվող փոխարժեքի նկատմամբ ՀՀ ԿԲ–ի վերահսկողական կարողություններին, Լիլյա Ամիրխանյանն արձանագրեց, որ ԿԲ–ն այսօր հայտարարել է, որ այս պահին որևէ սահմանափակում չի մտցվում։ Այլ կերպ ասած` փոխարժեքը մնում է լողացող ու կարգավորվում է բացառապես շուկայի կողմից։
Այդուհանդերձ, ԿԲ–ն կարգավորիչ ֆունկցիա ունի, բայց, ըստ փորձագետի, հյաստանյան բանկային համակարգում այսօր այն վիճակը չէ, որ դրանք սկսեն կիրառվել։
«Այո՛, դրանք կարող են շուկայում որոշակի կայունություն ապահովել, խոչընդոտել հնարավոր սպեկուլյացիաները, բայց, միևնույն ժամանակ, ԿԲ–ի կողմից լրացուցիչ ինտերվենցիաները նաև լրացուցիչ խուճապային տրամադրություններ են հաղորդելու։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am