Դերասանուհի Մանո Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սեւ բլուզ է կրում, որը բաց է ուսի հատվածում։ Մանոն արձակել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ շպար, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ Պարուհին ոճային աքսեսուարներ է ընտրել, իսկ հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել։