Երգչուհի Նունե Եսայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երկու երեխաների մայրիկը սեւ հագուստ է կրում, որը համադրել է վերարկուի հետ։ Նունե Եսայանն արձակել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացնում են բարձրակրունկներն ու ոճային պայուսակը։ «Վայելեք ձմռան վերջին օրը»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Հիասքանչ եք»։