Ռուսական «Առաջին ալիքը» հերքել է «Вечерний Ургант» նախագիծը փակելու մասին լուրը
Advertisement 1000 x 90

Ռուսական «Առաջին ալիքը» հերքել է «Вечерний Ургант» նախագիծը փակելու մասին լուրը

Ռուսական «Առաջին ալիքը» չի ծրագրում փակել «Вечерний Ургант» հայտնի շոուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հեռուստաընկերության մամուլի ծառայությանը։

«Սուտ է։ Ալիքն այժմ աշխատում է ինֆորմացիոն ռեժիմով, չեն թողարկվում բոլոր ժամանցային հաղորդումները»,- հայտնել է մամուլի ծառայությունը։

«Вечерний Ургант»-ը երեկոյան շոու է, որը «Առաջին ալիքով» հեռարձակվում է 2012թ․-ի ապրիլի 16-ից։ Այն ամերիկյան «Late Night Show» ձեւաչափերի ռուսական ադապտացված տարբերական է։ Այն ներառում է խաղեր հեռուստանախագծի հյուրերի հետ, կատակտեր արդիական թեմաների մասին, հարցազրույցներ ստուդիայի հյուրերի հետ, հայտնի ու սկսնակ արտիստների երաժշտական համարներ։

style.news.am