Դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հրապուրիչ կերպարում։
Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին ուսերը բաց, սպիտակ գույնի բլուզ է կրում։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ Կերպարն ամբողջացնում է վզնոցը։
«Ոչինչ քեզնից չունեմ,
եղածը կոտրել եմ,
քո մասին չեմ հիշում,
վերադարձիդ չեմ սպասում, ե՞րբ ես գալու», – գրել է Տաթեւը։ Իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ ուղղել նրան․ «Գեղեցկության մարմնացում»։