Ամերիկյան Netflix սթրիմինգային ծառայությունը հայտարարել է ռուսական մի շարք նախագծերի վրա աշխատանքի դադարեցման մասին։ Դրանց թվում են Սվետլանա Խոդչենկովայի մասնակցությամբ «Աննա Կ» սերիալը, Ալեքսանդր Պետրովի մասնակցութամբ դրաման, որն առայժմ վերնագիր չունի, Յուրի Բորիսովի մասնակցությամբ «Առանձնահատուկ ոչինչ» սերիալն ու Դարյա Ժուկի «Зато» թրիլլերը։
«Петля»-ն հոգեբանական դրամա է, դրա վրա աշխատանքը դեռ ավարտված չէ։ Գլխավոր դերում «Ոստիկանը Ռուբլյովկայից» սերիալի աստղ Ալեքսանդր Պետրովն է։ Շոուրանները Էդուարդ Հովհաննիսյանն է։ Սյուժեն զարգանում է գլխավոր հերոսի շուրջ՝ հայտնի մարդ, որը զրկվում է գումարից ու համբավից եւ որը ստիպված է հարմարվել նոր կյանքին։
Ավելի վաղ Netflix-ը հրաժարվել էր ռուսական հեռուստասերիալների հեռարձակումից եւ փակել է ռուսական 20 ալիքի հասանելիությունը։