Նոր տեսահոլովակ․ Քանյե Ուեսթը «թաղում է» Քիմ Քարդաշյանի սիրեցյալին
Advertisement 1000 x 90

Նոր տեսահոլովակ․ Քանյե Ուեսթը «թաղում է» Քիմ Քարդաշյանի սիրեցյալին

Ամերիկացի ռեփերներ Քանյե Ուեսթը (Յե) եւ The Game-ը ներկայացրել են Eazy երգի տեսահոլովակը, որտեղ պլաստիլինե Յեն վրեժ է լուծում կատակերգու Փիթ Դեւիդսոնից՝ Քիմ Քարդաշյանի նոր ընկերոջից։

Նույնիսկ Քանյեի ամենահավատարիմ երկրպագուները քննադատել են նրա տեսահոլովակը։ Նրանց կարծիքով՝ Ուեսթը չպետք է նման բան տեղադրեր համացանցում, քանի որ դա առնվազն ուղիղ սպառնալիք է թվում։

«Բրո, դա չափազանց է», «քեզ օգնություն է հարկավոր», «դա նորմալ չէ, Քանյե», «դու պարզապես տեսանյութ ես տեղադրել, որտեղ Փիթին սպանում ես», «ձեր երեխաները կամաչեն, երբ նրանք տեսնեն, թե ինչպես է իրենց հայրը բռնություն գործադրում մարդու դեմ, որը նրան ոչինչ չի արել», – գրել են Instagram-ում: