Երգչուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում դասական կերպարում է։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրում Քրիստինան սեւ հագուստ է կրում, որը համադրել է կանաչ պիջակի հետ։ Քրիստինան արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ Նրա ձեռքին ծաղկեփունջ է։ «Շատ հաճելի է, երբ տանը տարածվում է ծաղիկների բույրը։ Սիրում եմ ծաղիկներ ստանալ, նրանք օրս ավելի ներդաշնակ և գեղեցիկ են դարձնում»,- գրել է նա։