ԶԼՄ-ներն իմացել են Ջորջ Քլունիի ընտանիքի առաջիկա «կրկնակի» համալրման մասին
Advertisement 1000 x 90

ԶԼՄ-ներն իմացել են Ջորջ Քլունիի ընտանիքի առաջիկա «կրկնակի» համալրման մասին

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ իրավաբան Ամալ Քլունին (Ալամուդդին), դառնալու են ծնողներ: Այդ մասին գրում է In Touch со-ն՝ վկայակոչելով ամուսնական զույգի շրջապատի աղբյուրները:

ԶԼՄ-ի տվյալներով՝ Քլունիներն սպասում են զույգ երեխայի, երեխաները տղա ու աղջիկ են:

Նաև հաղորդվում է, որ սաղմնավորումը կատարվել է էքստրակորպորալ բեղմնավորման օգնությամբ (ԷԿԲ), և որ ընթացակարգերը զույգի համար դյուրին չեն եղել, քանի որ միսիս Քլունին երկյուղում է բժշկական գործողություններից՝ կապված  հատկապես ներարկումների հետ:

55-ամյա Ջորջը և 38-ամյա Ամալը պաշտոնապես չեն հաստատել ընտանիքի առաջիկա համալրման վերաբերյալ տեղեկատվությունը:

Հունվարի 18-ին հայտնի է դարձել, որ զույգը ժամանել է Դավոս (Շվեյցարիա), մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին: Ամալը հրավիրված էր Women of Impact երեկույթին, որը նվիրված է ազդեցիկ կանանց և անցկացվում է միջոցառման շրջանակներում: