The Washington Post-ը հրապարակումներում չի նշի Ռուսաստանում իր թղթակիցների անունները
Advertisement 1000 x 90

The Washington Post-ը հրապարակումներում չի նշի Ռուսաստանում իր թղթակիցների անունները

Ամերիկյան The Washington Post թերթը, կապված ռուսական օրենսդրության նոր նորմերի հետ, որոշել է, որ այլևս չի նշի Ռուսաստանի Դաշնությունում աշխատող հրատարակության թղթակիցների կողմից գրված հրապարակումներում հեղինակների անունները: Այս մասին Twitter-ում հայտնել է թերթի լրագրող Փոլ Ֆարհին։

«Նպատակը աշխատակիցների անվտանգությունն ապահովելն է»,- գրել է նա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 4-ին ստորագրել է օրենք, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի (ԶՈՒ) վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածման համար։

shantnews.am