Սցենարիստ Անի Մաղաքյանի ընտանիքում շատ շուտով համալրում է սպասվում, բայց նա այս շրջանում էլ շարունաում է նույն եռանդով ու ոգեւորությամբ աշխատել իր նոր սցենարի շուրջ, որը կրկին դպրոցականների մասին է: «Հատուկ դասարան»՝ այսպես է կոչվում Անիի նոր հեռուստասերիալը, որին սցենարիստը ձեռնամուխ է եղել «Բեկորներ»-ի ավարտից հետո: Սերիալը հեռարձակվելու է «Շանթ» հեռուստաընկերությամբ, իսկ դրա սյուժեի ու դերասանական կազմի մասին առաջին բացահայտումներն Անին արել է NEWS.am STYLE-ի համար.
«Հեռուստասերիալը պատմում է մի խումբ երիտասարդների մասին, որոնց՝ կյանքը նորից սկսելու եւ անցյալի սխալներն ուղղելու շանս է տրվում։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր անձնական ողբերգությունը։ Կյանքը սեւ ու սպիտակ երանգներով դասակարգելու փոխարեն փորձելու ենք ցույց տալ յուրաքանչյուր սխալի ետեւում թաքնված ցավը, տառապանքը, ինչպես նաեւ՝ հույսը»,-պատմեց սցենարիստը:
Ինչպես նրա մյուս հայտնի ու սիրված՝ «Էլենի օրագիրը» նախագծի, այս պատմության հիմնական դեպքերը եւս զարգանում են դպրոցի տարածքում։
«Պատմությունը ավարտական դասարաններում սովորող աշակերտների մասին է։ Դեպքերի բերումով դպրոցում բախվում են զուգահեռ դասարններում սովորղ աշակերտների շահերը։ Մի կողմում կյանքի միայն մեկ դեմքը տեսած աշակերտներ են, մյուս կողմում ՝ ապրելու, երջանիկ լինելու ու կայանալու պայքարում ձախողումներ ապրած երիտասարդներ»,-հավելեց Անին:
Անդրադառնալով սյուժեի գաղափարին՝ սցենարիատն ասաց.
«Պատմությունը շատ արագ է ձեւավորվել. գաղափարը, կարելի է ասել, ոտքի վրա առաջացավ։ Հետո, երբ սկսեցի զարգացնել սյուժեն ու հագեցնել, հասկացա, որ ամուր կառույց ունի եւ լուրջ՝ շատ լուրջ ասելիք։ Ես երբեք չեմ մտածում, թե որտեղից ոգեշնչվեցի։ Հեռուստատեսության համար կոնտենտ ստեղծելն ավելի շատ մտքի աշխատանք է, քան մուսայի, այստեղ առաջ են գալիս մասնագիտական հմտությունները։ Գաղափարի շուրջ մտածելիս հաշվի ես առնում բազմաթիվ հանգամանքներ՝ սկսած տվյալ պահին դաշտում եղած բաց թեմաներից, վերջացրած՝ հեռուստադիտողների արձագանքներով ու սպասելիքներով»։
Ամբողջությամբ՝ style.news.am