Մեծ Բրիտանիայում գանձ որոնող թոշակառուն գտել է հազվագյուտ մետաղադրամ, որի արժեքը գնահատվել է 140.000 ֆունտ ստեռլինգ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Էնդի Քարթերը շուրջ 20 տարի գանձ որոնող է: Նա թոշակի է անցել չորս տարի առաջ և այդ ժամանակվանից իր հանգստյան օրերն անցկացրել է մետաղորսիչով «մաքրելով» շրջակա դաշտերը:
Մի օր վերջապես բախտը ժպտաց նրան։ Թոշակառուն պատմում է, որ երբ գտել է մետաղադրամը, սրբել է այն և տեսել մեծ կատվի հետևի թաթի պատկեր. «Չի կարող պատահել, որ դա ընձառյուծի թաթ լինի: Դա պատահում է ավելի հազվադեպ, քան ատամները հավի մոտ»,-մտածել է թոշակառուն:
Քարթերն անմիջապես հայտնաբերվածը ցույց է տվել փորձագետին: Վերջինիս «աչքերը զարմանքից թռել են ճակատին»:
Պարզվել է, որ Քարթերը եզակի ոսկե մետաղադրամ է գտել, որի վրա ընձառյուծի թաթ է պատկերված: Այն հատվել է Լոնդոնի աշտարակում՝ 1344 թվականի հունվարին։
Մետաղադրամը կշռում է 23 կարատ և շրջանառության մեջ է եղել ընդամենը յոթ ամիս։
«Միայն հինգ այդպիսի մետաղադրամ է հայտնի, որոնք պահպանվել են մինչ օրս, և աճուրդի հանված երկու օրինակներից սա լավագույնն է»,-ասում է Dix Noonan Webb աճուրդային ընկերության մասնագետ Նայջել Միլսը:
Երկու այլ ֆլորիններ՝ ընձառյուծի թաթով, պահվում են Բրիտանական թանգարանում, ևս մեկը՝ Օքսֆորդի Աշմոլին թանգարանում։