Այն նախատեսված է երկաթի հանքաքարը տեղափոխելու համար, առանց վերալիցքավորելու գնացքը
Վերջերս հայտնի դարձավ , որ ավստրալիական Fortescue Metals Group հանքարդյունաբերական ընկերությունը (իր արտադրական հզորությամբ աշխարհում չորրորդն է` երկաթի հանքաքար արդյունահանման ոլորտում) ձեռք է բերել բրիտանական Williams Advanced Engineering տեխնոլոգիական ընկերությունը, և նրանց առաջին նախագիծը կլինի «հավերժական գնացքի» ստեղծումը՝ նախատեսված Արևմտյան Ավստրալիայի անապատներով հանքաքար տեղափոխելու համար: Այն երկաթի հանքաքարը հանքից կտեղափոխի վերամշակող գործարան։
Լոկոմոտիվում դիզելային վառելիքը փոխարինվել է էլեկտրական մարտկոցներով։ Սովորաբար, նման մարտկոցները չեն կարող դիմանալ վագոններում առկա բեռների ձանրությանը, և կպահանջվի մշտական վերալիցքավորում:
Այս դեպքում ինժեներները կիրառել են էներգիայի վերականգնման նորարարական մեթոդ՝ շարժվելով դեպի վեր՝ գնացքը էներգիա է ծախսում, և այն լրացնում է դեպի ներքև ընթանալիս և արգելակումների ժամանակ: Չնայած անվանմանը, Infinity Train-ը չունի «հավերժական շարժիչ». լիցքավորումը կատարվում է մեկ անգամ՝ մեկնման կետում:
Տեխնոլոգիան թույլ կդա առանց միջանկյալ վերալիցքավորման անհրաժեշտության գնացքի շարժման հեռավորությունը հասցնել ռեկորդային 143 կմ-ի։ Ըստ մշակողների, Infinity Train-ը կարող է լինել աշխարհի ամենաարդյունավետ մարտկոցով էլեկտրական լոկոմոտիվը։
Infinity Train-ը ստեղծվում է պետության կողմից որդեգրած բնապահպանական քաղաքականության շրջանակներում՝ մինչև 2030 թվականը արտանելումները հասցնել զրոյական մակարդակի։
Նյութը հրապարակման պատրաստեց ita.am-ը