
Բելառուսի տարածքում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն ավարտվել են, հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Կան փոքր դրական տեղաշարժեր հումանիտար միջանցքների լոգիստիկայի բարելավման հարցում… Շարունակվել են ինտենսիվ խորհրդակցությունները կարգավորման հիմնական քաղաքական բլոկի շուրջ՝ հրադադարի և անվտանգության երաշխիքների հետ մեկտեղ», – գրել է Պոդոլյակը Twitter-ում: