«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրում Լուսինեն սեւ բլուզ է կրում։ «Բացի նրանից, որ այսօր ես քնած մնացի եւ ուշացա հանդիպումից (իսկ ես չեմ սիրում ուշանալ), հասցրի հարդարել մազերս եւ դիմահարդարվել ինքնուրույն»,- հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։