Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն 10 միլիոն դոլար է նվիրաբերել ուկրաինական բանակին, հայտնում է GSA News-ը։
Դերասանը բազմիցս հայտարարել է, որ ուկրաինական արմատներ ունի։ Նրա տատիկը՝ Ելենա Սմիրնովան (1915-2008), ժամանակին ապրել է Օդեսայում։ Նա Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ծնողների հետ գաղթել է Գերմանիա, որտեղ հետագայում ամուսնացել է գերմանացի Վիլհելմ Ինդենբիրկենի հետ։ Լեոնարդոյի պապն ու տատը վերապրել են Երկրորդ համաշխարհային պատերազմը Գերմանիայում։ Սմիրնովան, արդեն Հելեն Ինդենբիրկենի նման, 1943 թվականին ռումբերի ապաստարանում լույս աշխարհ է բերել իր դուստր Իմերլինին՝ ապագա աստղի մորը, օդային հարձակման ժամանակ։ Այսպիսով, Լեոն գիտի պատերազմի սարսափների մասին՝ անմիջապես իր տատիկից և մորից: Ինդենբիրկենները գաղթել են ԱՄՆ 1955 թվականին։
Հիշեցնենք, որ Միլա Կունիսն ու նրա ամուսինն էլ՝ դերասան Էշթոն Քաթչերը, 3 միլիոն դոլար են նվիրաբերել Ուկրաինային։