Ուիլ Սմիթն ու Մայքլ Բ․ Ջորդանը կնկարահանվեն «Ես լեգենդ եմ» ֆիլմի շարունակությունում
Advertisement 1000 x 90

Ուիլ Սմիթն ու Մայքլ Բ․ Ջորդանը կնկարահանվեն «Ես լեգենդ եմ» ֆիլմի շարունակությունում

«Ես լեգենդ եմ» ֆիլմը սիքվել կունենա, հայտնում է The Hollywood Reporter-ը։ Ժապավենի շարունակությունում կնկարահանվեն առաջին մասի աստղ Ուիլ Սմիթը եւ Մայքլ Բ․ Ջորդանը, որը հայտնի է «Սեւ հովազ» ֆիլմում կատարած դերով։

Սցենարի վրա աշխատում են Ակիվա Գոլդսմանը եւ Մարկ Պրոտոսեւիչը, որոնք օրիգինալ ֆիլմի համար ադապտացրել են Ռիչարդ Մեթիսոնի վեպը։

«Ես լեգենդ եմ» ֆիլմը, որի գլխավոր դերում Ուիլ Սմիթն է, վարձույթում է հայտնվել 2007թ․-ին։ Ըստ սյուժեի՝ գլխավոր հերոսը փորձում է ողջ մնալ քաղաքում, որը լի է հրեշների վերածված մարդկանցով։ Հերոսը վիրուսի հանդեպ իմունիտետ ունի եւ մարդկությունը փորձում է փրկել հիվանդության դեմ պատվաստումով։

news.am