Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Արեւիկը ծաղկային պրինտով զգեստ է կրում։ Երկու երեխաների մայրիկն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Արեւիկի ձեռքին ծաղկեփունջ է։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու նրան դրական խոսքեր գրել․ «Միշտ մնացեք այդպես կանացի, խնամված, ժպտերես եւ օրինակելի»։