Մոսկովյան նահանգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան Սերգեյ Բեզրուկովը մեկնել է Բելառուս։ Այս մասին նա խոսել է իր Instagram-ի «stories» բաժնում։
Դերասանի խոսքով՝ ինքը մասնակցելու է Մինսկում կայանալիք ներկայացմանը։ «Ես թռչում եմ Մինսկ: Այսօր երեկոյան` «Խուլիգան. Զղջում»: Ցտեսություն»,- գրել է նա:
Ներկայացումը կկայանա մարտի 9-ի երեկոյան։ «Խուլիգան. Զղջում» երաժշտական-բանաստեղծական ներկայացման ընթացքում կհնչեն ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինի ստեղծագործությունները` հենց Սերգեյ Բեզրուկովի կատարմամբ: