Կան մի քանի պարզ միջոցներ, որոնք կարող են օգնել տագնապի զգացողությունը եւ սթրեսը հաղթահարելուն եւ վերահսկելուն։ Դրանց մասին պատմել է հոգեբան Փոլ Թեյլորը (Մեծ Բրիտանիա)։
Ֆիզիկական վարժություններ
Ինչպես տեղեկացրել է Yahoo Life-ը, շատ արդյունավետ կարող է լինել ֆիզիկական վարժությունների օգտագործման տեխնիկան։
«Պայքարի կամ վազքի ժամանակ մենք այրում ենք սթրեսի հորմոնները։ Եռանդուն ֆիզիկական ակտիվության 30 վայրկյանը, օրինակ՝ տեղում քայլքը, իսկ հետո դանդաղ շնչառության մեկ-երկու րոպեն կարող են օգնել տագնապայնության դեպքում»,- ասել է Թեյլորը։
«Վակցինա»
Տագնապայնության երկարաժամկետ հաղթահարման համար հոգեբանը խորհուրդ է տալիս մի փոքր ենթարկվել սթրես առաջացնող հանգամանքների, բայց դա անել՝ օգտագործելով լարվածության թուլացման նախորդ տեխնիկան, այսինքն՝ ֆիզիկական վարժությունները։ Մասնագետի կարծիքով, այսպիսի մարզումը՝ տագնապի մեկ երեւույթի առաջացմամբ, կօգնի ավելի հեշտ պայքարել նաեւ այլ վախերի դեմ, որովհետեւ օրգանիզմի արձագանքը տարբեր սթրեսային իրավիճակներին նույնն է։
Սառը ջուր
Երրորդ միջոցը, որը, հոգեբանի կարծիքով, կարող է օգնել սթրեսի եւ տագնապայնության դեմ երկարատեւ պայքարին, ինքնաթերապիան է սառը ջրով։ Մասնագետն առաջարկել է լոգանք ընդունելուց հետո 30 վայրկյան մնալ սառը ջրի տակ եւ փորձել հանգիստ շնչել, չնայած ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը կարող է լուրջ սթրես լինել օրգանիզմի համար։