Էմիլի Ռատակովսկին մերկ լուսանկարներ է հրապարակել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Էմիլի Ռատակովսկին մերկ լուսանկարներ է հրապարակել

Էմիլի Ռատակովսկին իր որդու առաջին տարեդարձին ընդառաջ հրապարակել է մերկ լուսանկարների շարք, որոնք արվել են հղիության ընթացքում։ Այս մասին գրում է Page Six-ը։

Մոդելը երբեք չի ամաչել մերկությունից և հղիության ընթացքում պարբերաբար մերկ լուսանկարներ է հրապարակել Instagram-ում։ Էմիլի Ռատակովսկին իր վերջին հրապարակումը նվիրել է որդու առաջին տարեդարձին։

«Ծնունդդ շնորհավոր խորամանկ»,- մակագրել է նա ֆոտոշարքը։

Նա նաև շնորհավորել է իր հետևորդներին Կանանց օրվա կապակցությամբ։

Առաջին լուսանկարում Էմիլի Ռատակովսկին պառկած է լոգարանում՝ ձեռքով փակելով կուրծքը և փորը գրկած։ Երկրորդում մերկ մոդելը  ամբողջ հասակով մեկ կանգնած է լոգարանում, իսկ երրորդում նա կեցվածք է ընդունել փափուկ վարդագույն բազկաթոռի վրա։ Շարքն ավարտվում է մեկամյա որդու լուսանկարով։