Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Անահիտը սեւ տաբատ է կրում, որը համադրել է նույն գույնի կաշվե բաճկոնի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ «Գրքերն ամենալուռ ու մշտական ընկերներն են, դրանք ամենահասանելի ու իմաստուն խորհրդատուներն են եւ ամենահամբերատար ուսուցիչները։ Չարլզ Ուիլյամ Էլիոթ»,- մեկնաբանություններում գրել է նա։