Ֆրանսիական դատարանը հաստատել է դերասան Ժերար Դեպարդիեի դեմ գործը հետաքննելու հիմքերը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Փարիզի դատարանը հայտարարել է, որ լուրջ հանցանշանների առկայության պատճառով գործը չի փակվի։ Քննությունը դադարեցնելու միջնորդությունը մերժվել է։
2021 թվականի փետրվարի 23-ին հայտնի է դարձել, որ Դեպարդիեին մեղադրանք է առաջադրվել բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների համար։ 22-ամյա դերասանուհին արտիստին մեղադրել էր դեռ 2018-ի ամռանը։ Քրեական գործը փակվել է, սակայն ենթադրյալ զոհը նոր բողոք է ներկայացրել։ Դերասանուհու անունը չի բացահայտվել, սակայն հետաքննությանը մոտ աղբյուրը պնդել է, որ աղջիկը եւ Դեպարդիեն ծանոթ են եղել բավականին լավ. նա օգնել է նրան ֆիլմերում կարիերա սկսել: