Երգչուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Քրիստինան սեւ հագուստ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Երգչուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ Նա պատկերված է՝ ծաղկեփունջը ձեռքին։ «Կանայք նման են ծաղիկների՝ եթե տղամարդն կարողանա ճիշտ խնամել, ապա կինը միայն սեր ու ջերմություն կտարածի: Այնպես որ կանանց պետք է հաճախ ծաղիկներ նվիրել»,- գրել է նա։