Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան Instagram-ում ցուցադրել է, թե ինչ տեսք ունի դուստրը՝ Տատյանա Պլաքսինան, հերթական պլաստիկ վիրահատությունից մի քանի ամիս անց։
Մինչ այս Ուսպենսկայան խոստացել էր, որ իր դուստրը կլինի «գեղեցիկ և առողջ»։ Այժմ նա կիսվել է Պլաքսինայի հրապարակմամբ, որում վերջինս գրել է. «Ես և դու նման ենք ինչպես ջրի երկու կաթիլ … Ես և դու մի խնձորի երկու կեսն ենք: Զվարճանում եմ իմ սիրելի մայրիկի հետ»:
Նկարում կանայք գրկախառնված նստած են սեղանի շուրջ։ Մեկնաբանություններում բաժանորդները նշել են, որ Պլաքսինան նկատելիորեն փոխվել է և ավելի գեղեցիկ դարձել։
Չորս տարի առաջ Պլաքսինան վթարի էր ենթարկվել հեծանիվ վարելիս։ Նրա ծնոտը կոտրվել էր, իսկ առջեւի ատամները՝ թափվել։ Միջադեպը տեղի էր ունեցել Կոստա Ռիկայում։