Եվա ջան, հալալ է… Պարզվում է` մազահեռացումը բարտերով է արել, որ գումար խնայեր. դրա շնորհիվ է շքեղ մեքենա ձեռք բերել (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Եվա ջան, հալալ է… Պարզվում է` մազահեռացումը բարտերով է արել, որ գումար խնայեր. դրա շնորհիվ է շքեղ մեքենա ձեռք բերել

Օրերս Եվա Բաղդասարյանը Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման հյուրն էր: Նա հաղորդման շրջանակներում խոսել է այն մասին, որ Starnews-ն իրեն մեղադրել էր էլոսը բարտերով անելու, սակայն շքեղ մեքենան ցուցադրելու մեջ:

Իսկ հիմա ուշադրություն. գիտեի՞ք, որ հնարավոր է մազահեռացման գումարը խնայելու շնորհիվ գումար տնտեսեք և Ձեզ թույլ տաք նման շքեղ մեքենա:

Եվան հաղորդման շրջանակներում պնդել էր, որ գումարը խնայել է նաև բարտերային համագործակցությունների շնորհիվ, ինչպես նաև վաճառել է իր նախկին մեքենան, շատ է աշխատել (չնայած մենք նրա բազմաթիվ դերերը չենք հիշում), ծնողներն էլ գումար են հատկացրել և վերջ՝ Եվան թանկարժեք մեքենայի երջանիկ սեփականատեր է դարձել:

Պարզվում է, որ մեքենան էլ ցուցադրելն էլ ցուցամոլություն չէր, խեղճ Եվան իրական կյանքում չուներ մեքենայի գծով խորհրդատուներ, ստիպված էր սպասել հետևորդների մեկնաբանություններին. լավ է գոնե Ժիգուլի չեն խորհուրդ տվել, թե չէ խեղճ աղջիկը ստիպված էր լինելու նման մեքենա գնել:

Մեկ էլ Եվան հերքեց սիրեկանի միջոցով մեքենա գնելու լուրերը, ինչը տրամաբանական է, քանի որ հայ իրականությունում դեռ չէինք տեսել, որ որևէ մեկն ասեր, որ իրեն մեքենան նվիրել է սիրեկանը, չնայած այս հարցում մենք ոչինչ չենք հաստատում և ոչինչ չենք մեկնաբանում:

starnews.am