49-ամյա Քեմերոն Դիասը կարիերան դադարեցնելուց հետո դադարել է նաև հոգ տանել արտաքինի մասին: Դիասը բացահայտել է իր գրավիչ արտաքինի գաղտնիքը BBC-ի փոդքասթի եթերում:
«Ես եղել եմ բոլոր սոցիալական պարտադրանքների բացարձակ զոհը, որոնց ենթարկվում են կանայք: Բացարձակ անիմաստ բաներն ինձ համար կարևոր էին թվում, և ես փորձում էի համապատասխանել հասարակության կարծիքին»,- ասաց նա։
Նորաձևության մոդելը դադարել է հոգ տանել իր արտաքինի մասին այն բանից հետո, երբ դադարել է նկարահանվել հոլիվուդյան ֆիլմերում։ Իր գեղեցկության գաղտնիքը Դիասը անվանել է մաշկի կանոնավոր խնամքից հրաժարվելը։
«Ես ոչինչ չեմ անում, դեմքս չեմ խնամում, նույնիսկ չեմ լվանում։ Պարզվեց, որ դա անհրաժեշտ չէ»,- խոստովանեց կինը և ավելացրեց, որ ընդամենը ամիսը երկու անգամ տարբեր ապրանքանիշերի դեմքի քսուքներ է քսում։