Դերասանուհի Անաիս Սարդարյանը նոր գրառում է կատարել՝ խոսելով աշխարհը փոխելու իր պատկերացումներից։
Instagram-ի իր էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, դերասանուհին գրել է․«Ուզում ենք, որ աշխարհը փոխվի։ Բայց մոռանում ենք, որ դրա համար ամենից առաջ պետք է ինքներս մեզ փոխենք։ Այդ փոփոխությունը բաժանվածությունից միասնության, անտարբերությունից պարտավորվածության, անփութությունից գործողության, մասնավորից համընդհանուրին անցնելն է»։