Ադրիանա Գալստյանի դասական լուքը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ադրիանա Գալստյանի դասական լուքը

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Ադրիանան սեւ զգեստ է կրում։ Դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպարով է։ Կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները՝ գլխազարդ, ականջօղ։ «Մի նկար էլ աջ պրոֆիլից»,- հրապարակումը կարճ մակագրել է Ադրիանան։