Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Թամարան սեւ զգեստ է կրում։ Երիտասարդ դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպարով է։ Կերպարն ամբողջական են դարձնում խոշոր ականջօղերը։ «Եթե մարդիկ անձրև լինեին, ես մաղող անձրև կլինեի, իսկ նա՝ փոթորիկ… Ջոն Գրին»,- մեկնաբանություններում գրել է Թամարան։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու նրան դրական խոսքեր են գրել․ «Սիրուն»։