ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Սոնան սեւ հագուստ է կրում, բարձրակրունկներ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները։ «Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ մարդիկ, որոնք սիրում են սեւ գույնը, ամենագունավոր ուղեղն ունեն»,- մեկնաբանություններում գրել է Սոնան։