Առաջին ալիքի խմբագիր Մարինա Օվսյաննիկովան այսօր ներխուժել է Առաջին ալիքի եթեր հակապատերազմական կարգախոսներով պաստառներով։ Մինչ ակցիան նա հայտարարություն է տարածել, որում ասվում է․
Այն, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայում, հանցագործություն է: Եվ Ռուսաստանը ագրեսոր երկիր է։ Եվ այդ հանցագործության պատասխանատվությունը միայն մեկ մարդու խղճի վրա է։ Եվ այդ մարդը Վլադիմիր Պուտինն է։ Հայրս ուկրաինացի է, մայրս՝ ռուս։ Եվ նրանք երբեք թշնամիներ չեն եղել: Իսկ իմ այս վզնոցը (ռուսական և ուկրաինական դրոշների գույներով) խորհրդանիշն է այն բանի, որ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի եղբայրասպան պատերազմը, և մեր եղբայրական ժողովուրդները դեռ կկարողանան հաշտվել։ Ցավոք, վերջին տարիներին ես աշխատում էի Առաջին ալիքում, զբաղվելով Կրեմլի քարոզչությամբ, և հիմա շատ եմ ամաչում դրա համար։ Ամաչում եմ, որ թույլ եմ տալիս հեռուստաէկրանից սուտ ասել: Ես ամաչում եմ, որ թույլ եմ տվել զոմբիացնել ռուս մարդկանց։ Մենք լռեցինք 2014 թվականին, երբ այս ամենը նոր էր սկսվում։ Մենք հանրահավաքների դուրս չեկանք, երբ Կրեմլը թունավորեց Նավալնիին։ Մենք ուղղակի լուռ հետեւում էինք այս հակամարդկային ռեժիմին։ Իսկ հիմա ամբողջ աշխարհը երես է թեքել մեզանից։ Եվ մեր ժառանգների ևս տասը սերունդ չի լվացվի այս եղբայրասպան պատերազմի խարանից։