Հոլիվուդյան դերասանուհի Սանդրա Բուլոկը որոշակի ժամանակով դադար կվերցնի դերասանական կարիերայում։ Այդ մասին դերասանուհին հայտարարել է ET Canada-ին տված հարցազրույցում։
Դերասանուհին չի հստակեցրել, թե երբ է ծրագրում վերադառնալ աշխատանքին։ «Ես լրջորեն եմ վերաբերում իմ աշխատանքին, երբ պրոցեսում եմ։ Հիմա ես պարզապես ցանկանում եմ շաբաթը 7 օր, օրը 24 ժամ լինել երեխաներիս ու ընտանիքիս հետ»,- ասել է նա։
Բուլոկը նշել է, որ ցանկանում է զբաղվել նրանով, ինչ երջանկացնում է իրեն։ Նա ծրագրում է կենտրոնանալ 12-ամյա որդու՝ Լուիի եւ 10-ամյա դստեր՝ Լեյլայի դաստիարակության վրա։