Մեգան Ֆոքսը «Ջոնի և Կլայդ» ֆիլմում հանդես կգա գլխավոր դերում
Advertisement 1000 x 90

Մեգան Ֆոքսը «Ջոնի և Կլայդ» ֆիլմում հանդես կգա գլխավոր դերում

Այս տարին ամերիկացի դերասանուհի Մեգան Ֆոքսին կարծես թե խոստանում է ամենահաջողակ տարին լինել։ Աղջիկը դեռ տարվա սկզբին հայտնեց իր և Մաշին Գան Քելիի նշանադրության մասին և խոտացավ ունենալ ամենավառ և անկրկնելի հարսանիքը։ Այս մասին տեղեկացնում է «Peopletalk.ru» լրատվականը։

Դերասանուհին, չնայած անձնական երջանկությանը, չի մոռացել իր աշխատանքի մասին և 2022 թվականին ներկայանալու է «Ջոնի և Կլայդ» ֆիլմում՝ որպես գլխավոր հերոսուհի։ Ֆիլմը հանրահայտ «Բոննի և Կլայդ» սիրավեպի հիման վրա է, որտեղ սիրահար զույգերը միասին թալանում են ամենախոշոր կազինոներից մեկը։

Ֆիլմը նախատեսվում է մեծ էկրաններ բարձրանալ 2022թ․ վերջերին։