Գերմանացի դերասանուհի Դիանա Կրյուգերը պատմել է, թե ինչպես են իրեն նվաստացրել «Տրոյա» (2003) ֆիլմի թասթինգի ժամանակ: Այս մասին հայտնում է Variety-ն։
Դերասանուհու խոսքով՝ քաստինգի շրջանակներում իրեն ստիպել են Ելենա Տրոյանսկայայի հագուստով այցելել Warner Bros. կինոընկերության թոփ-մենեջերներից մեկի գրասենյակ:
«Ես ինձ մի կտոր միս էի զգում, երբ ոտքից գլուխ նայեցին ու հարցրին՝ ինչ ես կարծում, ինչու պետք է այդ դերը խաղաս։ Ես այնպիսի իրավիճակում էի, որն անտեղի եւ անհարմար էր։ Ահա թե ինչ է Հոլիվուդը», – խոստովանել է Կրյուգերը։