Համացանցում հրապարակվել է Լիամ Նիսոնի եւ Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ «Հիշողություն» ֆիլմի թրեյլերը։ Տեսանյութը հրապարակվել է Youtube-յան Open Road Films ալիքում։
Ժապավենում Նիսոնը կատարել է պրոֆեսիոնալ մարդասպան Ալեքս Լյուիսի դերը։ Հանձնարարություններից մեկի կատարման ընթացքում Ալեքսին սկսում է հետապնդել հետաքննությունների դաշնային բյուրոն։ Բացի այդ՝ նա դառնում է վտանգավոր հանցագործի թշնամի, երբ հրաժարվում է երեխայի սպանել։
Ժապավենում նաեւ նկարահանվել են Գայ Փիրսը եւ Մոնիկա Բելուչին։ Պրեմիերան տեղի կունենա ապրիլի 29-ին։