Բրիթնի Սփիրսը վերջերս ինստագրամում իր զավակների նկարի տակ հետևյալ մեկնաբանությունն էր թողել. «Եթե տղաներիս համար թափած արցունքներս հավաքեի, ապա օվկիանոս կստացվեր, հուսով եմ կգա այն օրը, երբ կկարողանամ իրենց հետ նկար տեղադրել․ նրանք այնքան են մեծացել»։ Բրիթնին հայտնել է, որ իր հայրը չի թողել իրեն զբաղվել երեխաների խնամակալությամբ, քանի որ որոշել է, որ նա պետք է զբաղվի կարիերայով։
«Ես չեմ ցանկանում, որ ինձ սիրեն, քանի որ իմ բարությունից անցյալում շատերն են օգտվել, ցանկանում եմ, որ ինձնից վախնենան․ ձեզ պահեք ձեր սերն ու խղճահարությունը և գնացեք գրողի ծոցը»,- այս հայտարարություններից հետո երգչուհին ջնջել է իր ինստագրամյան էջը։