Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին երեկ երեկոյան հայտնվել է Սպիտակ տանը կայացած գալա-ընթրիքին։ Միջոցառումը նվիրված էր ընտանեկան բռնությունից պաշտպանությունն ուժեղացնելու «հետաձգված» օրենքի թարմացմանը։ Հանդիպմանը ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին հայտնում է Eelle.ru-ն:
Դերասանուհին ինքը անմիջական առնչություն ունի օրենքի լոբբինգի հետ։ Մեկ ամիս առաջ նա զգացմունքային ելույթ էր ունեցել ԱՄՆ Կոնգրեսում ընտանեկան բռնության անզիջողականության և կոնգրեսականների ձգձգվող գործողությունների մասին։ Դերասանուհու ելույթից ընդամենը ժամեր անց ԱՄՆ սենատորների երկկուսակցական խումբը համաձայնություն ձեռք բերեց օրենքը երկարաձգելու գործարքի շուրջ:
«Երբ Կոնգրեսը լռում է, տասնամյակներ ծախսելով Կանանց նկատմամբ բռնության մասին օրենքը թարմացնելու վրա, ապարդյունության զգացումն աճում է: Դուք կարծում եք, որ ինձ նեղացնողը ճիշտ է, ես ոչինչ չարժեմ: Ուստի այս օրենքի ընդունումը ԱՄՆ սենատորների համար այս տարվա ամենակարեւոր խնդիրներից մեկն է»,- ասել էր Անջելինան։
Նկատենք, որ Կանանց նկատմամբ բռնության մասին օրենքի ժամկետը լրացել է 2018 թվականի վերջին, և Բայդենը, ով ի սկզբանե հովանավորել է օրինագիծը որպես սենատոր 1994 թվականին, քարոզարշավ է իրականացրել դրա երկարաձգման համար: Երեկ օրենքը վերահաստատվեց։