Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններով կիսվելով իր մտքերով։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլիթը սեւ հագուստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բնական շպարով է։
«Երբեք մի մեղադրեք Աստծուն, յուրաքանչյուրն իր ճակատագիրն ունի, յուրաքանչյուրն իր առաքելությունն ունի։ Ինչ-որ մեկը փրկող է, մյուսը՝ խորտակվող։ Մարդիկ միշտ ծանր կհարվածեն ձեզ, եւ, այո, ձեր կյանքն այլեւս նախկինի նման չի լինի, բայց մի նեղացեք Աստծուց, եթե նա ձեզ մաքուր սիրտ է տվել։ Յուրաքանչյուրն իր ցավն ունի։ Կյանքը խաղի է նման, որում ողջ են մնում իսկական հերոս-հաղթողները»,- հրապարակումը մակագրել է նա։