Մեգան Մարքլի 18 միլիոնանոց առաջին փոդքաստը՝ Spotify-ի համար
Advertisement 1000 x 90

Մեգան Մարքլի 18 միլիոնանոց առաջին փոդքաստը՝ Spotify-ի համար

Մեգան Մարքլը և արքայազն Հարին 2020թ. բացառիկ պայմանագիր են կնքել Spotify աուդիո-հոսքային ծառայության հետ, որում ասվում է, որ նրանք աշխատելու են հարթակի համար նախատեսված փոդքասթների վրա:

Մեգան Մարքլը պատրաստվում է փոդքասթների շարք թողարկել այս ամռան վերջին՝ ավելի քան մեկ տարի անց այն բանից հետո, երբ ինքն ու արքայազն Հարին ստորագրեցին մի քանի միլիոն դոլարի պայմանագիր:

Զույգը 2020թ. բացառիկ պայմանագիր է կնքել Spotify աուդիո-հոսքային ծառայության հետ՝ մոտ 18 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ:

Այնուամենայնիվ, հաստատվել է, որ Սասեքսի դքսուհին այս ամռան վերջին Spotify-ում կթողարկի փոդքասթների շարք, ինչպես վերջերս հայտնել են լրատվամիջոցները։

Archewell հիմնադրամը հրապարակայնացրել է հոսքային ծառայության հետ զույգի զրույցները։

«Քանի որ մենք բոլորս շարունակում ենք պայքարել ապատեղեկատվության դարաշրջանի դեմ, Archewell Audio-ն կարևորում է աշխատանքը Spotify-ի մեր գործընկերների հետ՝ ապահովելու համար, որ մեզնից շատերի կողմից ամեն օր օգտագործվող թվային տեխնոլոգիաները հիմնված լինեն վստահության և անվտանգության ամուր սկզբունքների վրա»։

radar.am